Կուզեի նստել մի քարի վրա
Եվ անվերջ նայել իմ Արարատին,
Հարբել հայրենի միրաժով նրա
Եվ հավերժ նայել իմ Արարատին:
Աղբյուրների պես աղջիկները գան,
Ես ծարավ սրտով չնայեմ նրանց,
Տուն կանչե մորս ձայնը իրիկվան՝
Չպոկեմ սարից աչքս կարոտած:
Եվ նստած լռին այդ քարի վրա՝
Անդադար նայեմ իմ Արարատին,
Մինչ շիրիմ դառնա քարն էլ ինձ վրա
Եվ մամռած նայեմ իմ Արարատին:
Հովհաննես ՇԻՐԱԶ
Հ. Գ.
Ոքան էլ հակոբմովսես պնակալեզ գոյանքն իր մի բուռ գոյանքիկների հետ փորձում են ծաղրել Հայոց դասական արժեքները, հայրենասիրական ոգին, մարդկային հույզերն ու ապրումները, հակառակն է ստացվում՝ ազգը տրորում է այդ ենիչերիներին՝ հայհոյանքի թավշյա լաթով տեղը տեղին փայլեցնելով, պսպղացնելով դրանց ծնած մայրիկներին...
Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ